211652_close_icon
views-count149484 դիտում article-date 17:00 28-11-2018

Կրակոցներ Գեղարքունիքի մարզում. Նորատուսցի 2 եղբայրներ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. Ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել կանխել վենդետան. հայտնաբերվել է հրազեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Քիչ առաջ Երևանի Իզմիրլյան բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի՝ հրազենային վնասվածքներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Գեղարքունիքի մարզից: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար Գեղարքունիքի մարզի ոստիկանները՝ մարզի ոստիկանապետ Արթուր Շմավոնյանի և ոստիկանության Մարտունու բաժնի պետ Արման Մելքոնյանի գլխավորությամբ, պարզել են վիրավորների ինքնությունը: Նրանք են՝ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչներ, եղբայրներ՝ Ամուր Մհերյանը և Գարիկ Մհերյանը: Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրողը, Մարտունու ոստիկանները՝ Մարտունու ոստիկանապետ Ա.Մելքոնյանի գլխավորությամբ, դեպի Մարտունի ընթանալիս, ճանապարհին նկատել են Mercedes մակնիշի 34 AV 987 համարանիշի ավտոմեքենան, որի հետևի լուսարձակի մեջ խրված է եղել փայտե մահակ: Ոստիկանները լուրջ կասկած ունենալով, կանգնեցրել են նշված ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել ոստիկանների օրինական կանգառ ազդանշանին: Սկսվել է հետապխնդումը և արդեն Լիճք գյուղ չհասած, ոստիկանները կարողացել են պրոֆեսիոնալ ձևի չեզոքացնել փախուստի դիմած Mercedes-ի վարորդին, որից հետո ավտոմեքենայի միջից մեկը դուրս է եկել և դիմել փախուտի, իսկ մեկին Մարտունու ոստիկանապետը կարողացել է «կալմեջ անել»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, երբ ոստիկանապետը «կալմեջ է արել» նրան, նա փորձել է գաղտնի իր մոտ եղած հրազենը դեն նետել, սակայն դա չի վրիպել ոստիկանների աչքից ու հայտնաբերել են զենքը: Mercedes–ի դիմապակու և կողային ապակու վրա կան վնասված հետքեր, իսկ հետևի նստատեղին էլ հայտնաբերվել է սև փայտե մահակ (բիտա): Այս պահին նշված վայրում աշխատում է ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագետները և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները ունեն տեղեկություններ, որ վիճաբանություն-ծեծկռտուք կրակոցները տեղի են ունեցել Գավառ քաղաքում և, ըստ տեղեկությունների՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզականև քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 164+
164+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր