211652_close_icon
views-count22812 դիտում article-date 13:13 26-11-2018

Երևանում 23-ամյա վարորդը Mercedes-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 23-ամյա Հարություն Հարությունյանը իր վարած Mercedes մակնիշի 03 DD 353 համարանիշի ավտոմեքենայով Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռերի փողոցի թիվ 15 հասցե դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի ծառին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ, 21-ամյա Հովհաննես Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր