211652_close_icon
views-count32942 դիտում article-date 10:49 23-11-2018

Վրաերթ-ավտովթար Արմավիրի մարզում. 30-ամյա վարորդը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել 57-ամյա հետիոտնին, այնուհետև բախվել կայանված ВАЗ 21011-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 21-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած վրաերթ-ավտովթարի փաստով։ Ժամը 16։40-ի սահմաններում Գեղակերտ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Հմայակ Վարդանյանը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում իր վարած Mitsubishi մակնիշի 71 FC 700 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գեղակերտ գյուղի բնակիչ՝ 51-ամյա Հովհաննես Գևորգյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթից հետո Հ. Վարդանյանը բախվել է ճամփեզրին կայանված նույն գյուղի բնակիչ՝ 29-ամյա Կարեն Բարեղամյանին պատկանող ВАЗ 21011 մակնիշի 63 ՍՍ 909 համարանիշի ավտոմեքենային։ Դեպքի վայր են ժամանել ՃՈ նույն գումարտակի նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Կարեն Աբելյանը և Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր