211652_close_icon
views-count61178 դիտում article-date 18:43 20-11-2018

Առեղծվածային դեպք Երևանում. դիմակավորված անձը մտել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի Բաղրամյանի մասնաճյուղ և ասել, որ բանկերում ստուգումներ է անցկացնելու, ինչից հետո նա դիմել է փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանում՝ Բաղրամյան պողոտա 56 հասցեում գործող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ համար 4 մասնաճյուղ է մտել դիմակավորված մի տղամարդ, ով հայտնել է, որ ինքը Ազգային անվտանգության ծառայության աշխատակից է և բանկերում ստուգումներ է անցկացնում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին բանկի աշխատակիցները տեղեկացրել են ոստիկանություն, ինչից հետո առեղծվածային ԱԱԾ-ի աշխատակիցը դիմել է փախուստի: Այս պահին նշված բանկ են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողերը, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի խումբը: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումեր՝ առեղծվածային ԱԱԾ-ականին հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված բանկի մասնաճյուղը մի քանի անգամ հայտնվել է հանցագործների թիրախում ու թալանվել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր