211652_close_icon
views-count2413 դիտում article-date 12:35 18-11-2018

Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը հոսպիտալացվել է Մոսկվայում

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հոսպիտալացվել է Մոսկվայում: Այս մասին հաղորդում է ռուսական «Пятый канал»-ը: Նշվում է, որ Յանուկովիչին հիվանդանոց են տեղափոխել դեռ նոյեմբերի 16-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա: Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի նախկին ղեկավարին հիվանդանոց են հասցրել մերձմոսկովյան թենիսի ակումբներից մեկից՝ ծնկի վնասվածքով: Յանուկովիչին համապատասխան բժշկական օգնություն են ցուցաբերել, ինչից հետո դուրս են գրել Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական կենտրոնից:

Նմանատիպ նյութեր