Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը պատրաստ է հետաքննությանը հայտնել իր բնակության հասցեն
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստ է ուկրաինական հետաքննությանը հայտնել, թե Դոնի Ռոստովի որ հասցեում է ներկա պահին բնակվում: Այդ մասին հայտարարել է Յանուկովիչի փաստաբան Վիտալի Սերդյուկը, հաղորդում է Ria Novosti-ն:
«Յանուկովիչն այսօր (օգոստոսի 27-ին) հայտնելու է Դոնի Ռոստովում իր իրական բնակության վայրը»,-ասել է նա:
Սերդյուկի խոսքով՝ նախկին նախագահը, ով դեռևս Ուկրաինայի քաղաքացի է, պատրաստ է անհրաժեշտ ցուցմունքը տալ հետաքննությանը, սակայն չի կարող դրա համար Ուկրաինա մեկնել, քանի որ նրա կյանքն այնտեղ վտանգված է: