211652_close_icon
views-count49854 դիտում article-date 11:59 17-11-2018

Խոշոր ավտովթար Երևանում. «Մելիցա» ռեստորանի մոտ բեռնատար Ford-ը բախվել է Volkswagen-ին, այնուհետև՝ Нива-ին, Нива-ն էլ՝ Mercedes-ին. կան վիրավորներ. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Մ. Բաբաջանյան փողոցում՝ «Մելիցա» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Volkswagen մակնիշի 35 VV 808 համարանիշի, բեռնատար Ford մակնիշի 35 AV 815 համարանիշի, ВАЗ 2121 մակնիշի 15 ՍՍ 110 համարանիշի և Mercedes մակնիշի 20 ՏՕ 862 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել նշված ռեստորանային համալիրի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի 2-րդ խմբի հրշեջ-փրկարարները՝ օղակի հրամանատար Արման Խաչատրյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամաաար Արշակ Սայանի գլխավորությամբ։ Մինչ վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներն առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Volkswagen-ը կայանված է եղել, երբ Ford-ը բախվել է Volkswagen-ին, այնուհետև առաջ ընթանալով՝ դուրս եկել հանդիպակաց գոտի, բախվել Нива-ին, Нива-ն էլ բախվել է Mercedes-ին։ Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 125+
125+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր