211652_close_icon
views-count35742 դիտում article-date 09:59 14-11-2018

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. հրշեջներն ու քաղաքացիները Սպանդարյան գյուղում նախ կանխել են խոշոր կրակի տարածումը, իսկ հետո մարել այն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպանդարյան գյուղի 14-րդ փողոցի թիվ 14 տան բակում, որտեղ այրվում է անասնակեր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ ամբողջովին այրվել է նույն տան բնակիչ Գայանե Աթոյանին պատկանող մոտ 120 հակ անասնակերը։ Հրշեջները քաղաքացիների օգնությամբ նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետ մեկուսացրել այն։ Փաստի առթիվ Շիրակի մարզի տեխնիկական անվտանգության և հրդեհային տեսչության կողմից հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր