6486 դիտում
21:26 11-11-2018
Վիգեն Սարգսյան. Սերժ Սարգսյանը քարոզարշավին չի մասնակցելու, Կարեն Կարապետյանը չի լինելու ցուցակում. Tert.am
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վիգեն Սարգսյանն այսօր [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/11/1109847/]մամուլի ասուլիսին[/url] ասաց, որ ՀՀԿ ցուցակը կազմված է լինելու ինչպես իրենց կուսակցության անդամ հանդիսացող ընկերներից, այնպես էլ այլ կուսակցություններ ներկայացնող կամ անկուսակցական թեկնածուներից:
«Յուրաքանչյուր ոք, ով ընդգրկված է լինելու ցուցակում, լինելու է նաև ռեյտինգային թեկնածու»,- ասաց նա և նշեց, որ միաձայն որոշում կայացվեց այդ սկզբունքները հաստատել: Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի՝ նիստի կեսից բարկացած դուրս գալու հարցին, Վիգեն Սարգսյանն ասաց, որ Ռուբեն Հայրապետյանի հետ այսօր զրուցել է: «Շատ լավ տրամադրության մեջ է եղել, չգիտեմ՝ ում է տեսել ճանապարհին, որ դժգոհել է»,-ասաց նա:
«Որովհետև մենք բոլոր ֆիլտրերով դեմ ենք պարոն Փաշինյանի կառավարության մի շարք նախաձեռնություններին, մենք տեսնում ենք բազմաթիվ խնդիրներ, որոնք մեր անվտանգության առաջ կանգնում են՝ սկսած Արցախի հիմնահարցից մինչև բանակ, անվտանգություն, արտաքին քաղաքականություն»:
Նա նկատեց, որ 2017 թվականի ընտրությունները վերջին քսան տարում եղել են այն ընտրությունները, որը որևէ քաղաքական ուժի կողմից չեն բողոքարկվել:
«Սերժ Սարգսյանը քարոզարշավին չի մասնակցելու»,- ասաց նա և նշեց, որ Կարեն Կարապետյանը չի լինելու ցուցակում և այլ մանրամասներ ցուցակից չներկայացրեց` հավելելով. «Հոբելյարը ժամանակից շուտ չուրախանա»: Նար հավելեց, որ ընտրվել է կուսակցության նախագահի առաջին տեղակալ:
Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2018/11/11/vigen-sargsyan/2841666]Tert.am[/url]-ում
Նմանատիպ նյութեր
7074 դիտում
20:25 14-02-2017
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համամասնական ցուցակում չեն լինի. Շարմազանով
9829 դիտում
22:35 25-11-2018
Արամ Սարգսյան. Փաշինյանն ընդհանրապես քարոզարշավին չպիտի մասնակցեր. Tert.am
5250 դիտում
20:20 11-11-2018
ՀՀԿ-ն մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին, ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը. Tert.am. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Այս բաժնից
571 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
439 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից