211652_close_icon
views-count27180 դիտում article-date 10:42 07-11-2018

Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորի բանտի 27-ամյա կալանավորը տեղափոխվել է հիվանդանոց. նրա ինքնասպանությունը կանխել են բանտի աշխատակիցները

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ նախաբազկի կտրած վերքեր» ախտորոշմամբ ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից մի քաղաքացու են տեղափոխել իրենց մոտ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Վանաձորի բանտի և Ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խմբերը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին նշված բանտի կալանավոր՝ 27-ամյա Գոռ Մանուչարյանն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով առավոտյան ժամը 10։40-ի սահմաններում իր խցում դեռևսն անհայտ առարկայով կատարել է ինքնավնասում, իսկ 11։30-ի սահմաններում սավանով փորձել է կախվելու միջոցով ինքնասպան լինել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրա ինքնասպանությունը կանխվել է բանտի անվտանգության աշխատակիցների և օրվա պատասխանատու հերթապահի կողմից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մանուչարյանը կալանքի տակ է այս տարվա մայիսի 18-ից, ում նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 234 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նա պատճառաբանել է, որ ցանկացել է ինքնասպան լինել, քանի որ հարուցված քրեական գործի հետ ունի անհամաձայնություն։ Փաստի առթիվ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր