211652_close_icon
views-count91537 դիտում article-date 09:52 05-11-2018

«Յաշիկի» վարորդի «կասկադյորական» վթարը՝ Երևանում. Mercedes G-ն բախվել է եզրաքարին, տապալել էլեկտրասյունն ու հայտնվել կանաչ գազոնում. «գոլդ» համարանիշները վրայից հանել էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում Mercedes մակնիշի 10 XN 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գարեգին Նժդեհի հրապարակում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրաքարերին, այնուհետև՝ էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնվող Երևան քաղաքի Արզումանյան փողոցի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Քոթանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Էլեկտրասյանը բախվելոց հետո ավտոմեքենան հայտնվել է կանաչ գազոնում։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի բնակիչ՝ 26-ամյա Անդրանիկ Վարդանյանը ճանապարհային ոստիկաններին հայտնում էր, որ ավտոմեքենան ինքն է վարել, ով տեղում հետաքննիչի որոշմամբ ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ նա սթափ է։ Ոստիկանությունն ունի կասկածներ, որ ավտոմեքենան նա չի վարել, այլ մեկ անձ։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո ինչ-որ մարդիկ ավտոմեքենայի վրայից համարանիշները հանել էին, սակայն դեպքի վայր ժամանած Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների շնորհիվ համարանիշները հայտնաբերվեց ու տեղադրվեց ավտոմեքենայի վրա։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր