143109 դիտում
19:53 03-11-2018
Արտակարգ դեպք Երևանում․ Հանրապետության հրապարակում Mercedes-ի հետապնդումը ավարտվել է վրաերթով և մի քանի ավտոմեքենաների ջարդով․ Մելիք-Ադամյան փողոց են ժամանել մեծ թվով ոստիկաններ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, նոյեմբերի 3-ին վրաերթ ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 QM 718 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հանրապետության հրապարակում Կապի և տրանսպորտի նախարարության դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին և, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Փախուստի դիմած Mercedes-ի վարորդն էլ առաջ ընթանալով բախվել է Mercedes մակնիշի 50 UU 051 համարանիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է մեկ այլ` Mercedes մակնիշի 700 ZZ 07 համարանիշի ավտոմեքենայի։
Վրաերթ կատարած վարորդը ընթացքում բախվել է նաև Nissan մակնիշի 34 VS 620 համարանիշի, LADA 21114 մակնիշի 34 VR 227 համարանիշի և KIA մակնիշի ավտոմեքենաների։
Արդեն տևական ժամանակ է նշված հատվածում երթևեկությունը դադարեցվել է և Մելիք-Ադամյան - Տիգրան Մեծ փողոցներում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի Ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ։
Տեղում է նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։
Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ վրաերթի վայրում հայտնաբերվել է նաև մեկ այլ Opel մակնիշի 35 OG 998 համարանիշի ավտոմեքենա, քանի որ վրաերթի ենթարկվածը շպրտվել և ընկել էր այդ ավտոմեքենայի վրա, բախվելով կողային հատվածին։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության հետաքննչկան բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորի ինքնությունը։
Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ բացի վրաերթի ենթարկվածից, վիրավորներ նույնպես կան, և այդ տեղեկությունը ոստիկանությունը պարզում է։
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Mercedes-ը հետապնդվելիս է եղել, երբ վրաերթի է ենթարկել հետոտնին և, դիմելով փախուuտի, դարձել խոշոր ավտովթարի պատճառ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2068 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)