211652_close_icon
views-count14401 դիտում article-date 14:23 31-10-2018

Հերթական ավտովթարը՝ Արարատի մարզի «Մահաբեր խաչմերուկ» անունը ստացած հատվածում. գյուղացիները սպառնում էին փակել ճանապարհը. նրանց հետ հանդիպեցին ՃՈ վաշտի հրամանատարն ու գյուղապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 28-ին հերթական ավտովթարն է տեղի ունեցել Արարատի մարզի Դարբնիկ գյուղի վարչական տարածքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Opel մակնիշի 75 PN 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը՝ այն ամբողջությամբ դարձնելով վտանգավոր։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ ասելով, որ ինքը չի տուժել, իսկ ժամանած «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչներն էլ հայտնել էր, որ «մենք բարի կամք կդրսևորենք ու առանց փոխհատուցման մեր կողմից վնասված էլկտրասյունը կփոխենք նորով»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված խաչմերոկը մի քանի գյուղրի բնակիչներ անվանում են մահաբեր, քանի որ գրեթե ամեն օր վթարներ են լինում։ Եղել են նաև, երբ այն ողբերգական ավարտ է ունեցել, ինչի մասին բազմիցս ֆոտոռեպորտաժ և տեսանյութ է հրապարակել [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 30-ին, մի քանի գյուղրի բնակիչներ՝ ի նշան բողոքի, ցանկացել են փակել ճանապարհը, որպեսզի պատկան մարմիններն իրենց ուշադրության տակ վերցնեն վտանգավոր խաչմերուկի խնդիրը, տեղադրեն արագաչափ, արգելված արհեստական խոչընդոտ և տեղադրվեն երթևեկությունը կարգավորող նշաններ։ Բողոքի ակցիայի մասնակիցներին հանդիպել է ՃՈ 2-րդ սպաական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահան Էվինյանը և գյուղապետ Խանաղյանը, ովքեր բողոքի ակցիայի մասնակիցներին խոստացել են, որ խնդիրն իրենց ուշադրության տակ է, և իրենք նույնպ մտահոգված են այդ խնդրով և ձեռնարկվելու են անհրաժեշտ միջոցառումներ՝ սեղմ ժամկետներում խնդիրը լուծելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր