211652_close_icon
views-count4155 դիտում article-date 21:49 23-10-2018

Խորխե Վալդանո. «Ռեալը» թեթևամիտ վերաբերվեց Ռոնալդուի հեռանալուն

«Ռեալի» նախկին տնօրեն Խորխե Վալդանոն անդրադարձել է մադրիդյան ակումբի խաղին՝ առանց Կրիշտիանու Ռոնալդուի, որն այս ամռանը տեղափոխվեց «Յուվենտուս»: «Գոլ խփելը խաղի ամենաբարդ հատվածն է: Այժմ «Ռեալի» գլխավոր պրոբլեմը գոլերն են: Թիմին չի հերիքում Ռոնալդուի պես խաղացող, և գլխավոր մարզիչը չի կարողանում լուծել այդ խնդիրը: «Բարսելոնայում» վախենում են, որ Մեսին կարող է լքել ակումբը, իսկ «Ռեալը» թեթևամտորեն վերաբերվեց Կրիշտիանուի հեռանալուն», ասել է Վալդանոն:

Նմանատիպ նյութեր