69500 դիտում
11:30 22-10-2018
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի աշխատակազմի ղեկավարի օգնականի՝ «գոլդ» համարանիշներով Porsche Cayenne-ն ու ՌԴ քաղաքացու «06»-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցելԿոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 23-ամյա Գարի Թորոսյանի վարած Porsche Cayenne մակնիշի 100 XX 10 համարանիշի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ Կրասնոդարի երկրամասի Կուրգանսկ քաղաքի բնակիչ, 46-ամյա Ռուբեն Մանասյանի վարած ВАЗ 2106 մակնիշի E 964 XO 93 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 68-ամյա Ժասմեն Մարտիրոսյանը, Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 72-ամյա Ամալյա Միրզոյանը, վարորդ Ռ. Մանասյանն ու ՌԴ քաղաքացի՝ 41-ամյա Վազգեն Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Porsche Cayenne-ի վարորդ Գ. Թորոսյանն աշխատում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի աշխատակազմի ղեկավարի օգնական։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+