211652_close_icon

Արզնի համայնքում մեծ հանդիսավորությամբ վառվեց համայնքի գլխավոր տոնածառի լույսերը, որով ազդարարվեց ամանորյա տոնակատարությունների մեկնարկը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3328 դիտում article-date 21:55 15-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Կոտայքի մարզի Արզնի համայնքում տոնական մթնոլորտ էր տիրում։ Մեծ հանդիսավորությամբ վառվեց համայնքի գլխավոր տոնածառի լույսերը, որոնք ազդարարեցին Նոր տարվա ու Սուրբ Ծննդյան տոնական օրերի մեկնարկը։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա էին Արզնի համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևը, համայնքի բնակիչներ, երեխաներ և հյուրեր։ Միջոցառման ընթացքում համայնքի ղեկավարը շնորհավորեց ներկաներին գալիք Նոր տարվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն և բարեկեցություն յուրաքանչյուր ընտանիքի։

Երեխաների համար տոնի ամենասպասված պահը դարձավ Ձմեռ պապի և Ձյունանուշի այցը։ Նրանք իրենց հետ բերեցին տոնական երգեր, խաղեր, անակնկալներ և բարձր տրամադրություն՝ վերածելով օրը իսկական ամանորյա տոնի։ Փոքրիկները ուրախությամբ մասնակցեցին միջոցառմանը, լուսանկարվեցին և ապրեցին տոնի ջերմ պահերը։

Լուսավորված տոնածառը, տոնական երաժշտությունը, երեխաների ծիծաղն ու միասնական ուրախությունը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Արզնին դիմավորում է Նոր տարին համախմբված ու սիրով։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 380+
380+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր