211652_close_icon
views-count72155 դիտում article-date 19:44 20-10-2018

Կասկադյորական ավտովթար Գեղարքունիքի մարզում. «Opel Zafira»-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին, բետոններից մեկն էլ վնասել է կայանված «Նիվային». Opel-ը վերածվել է մետաղե ջարդոնի, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, «Opel Zafira» մակնիշի 35 AQ 722 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի վերանորոգման նպատակով տեղադրված բետոնե արգելապատնեշին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանները: Բախման hետևանքով բետոններից մեկը շպրտվել ու վնասել է կայանված վիճակում գտնվող ՎԱԶ-2121 մակնիշի 34 ՏՏ 387 համարանիշի ավտոմեքենան, և ճանապարհի թույլատրելի հատվածում տեղադրված՝ «Լավանդա» հանգստյան վայրին պատկանող «Կոկա-կոլա» ընկերության սառնարանները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց էին ուղեկցել Սևանի ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանն ու Է. Սուսլիյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Opel-ը ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, ավտոմեքենայից էլ գազի ուժեղ արտահոսք է սկսվել: Վթարի մասին ՃՈ -177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Արտակարգ իրավիճակների փրկարար-ծառայության 911 օպերատիվ-կառավարման կենտրոն: Եվ այս պահին, ոստիկանները սպասում են, որպեսզի ժամանեն Սևանի հրշեջ-փրկարարները: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր