3531 դիտում
15:50 20-10-2018
Հոկտեմբերի 27-ին Ստամբուլում Սիրիայի հարցով քառակողմ գագաթնաժողով է ծրագրվում
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է հոկտեմբերի 27-ին Ստամբուլում Սիրիայի հարցով Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների մասնակցությամբ քառակողմ գագաթնաժողով անցկացնելու որոշման մասին: Հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման շրջանակներում նախագահ Ռեջեփ Էրդողանը կհյուրընկալի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին:
Քառակողմ գագաթնաժողովի օրակարգում Սիրիայում վերջին զարգացումներն են, մասնավորապես՝ Իդլիբի զինադադարի հարցը, ինչպես նաև հետպատերազմական շրջանում սպասվող անցումային գործընթացները:
Նմանատիպ նյութեր
2331 դիտում
17:48 03-06-2017
Հունիսի 12-ին Աստանայում ծրագրվում է Սիրիայի հարցով բանակցությունների նոր փուլ անցկացնել
6069 դիտում
12:32 29-07-2018
Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայի հարցով գագաթնաժողով կանցկացնեն
3955 դիտում
16:12 23-10-2018
Պուտինը և Էրդողանն առանձին հանդիպում կանցկացնեն Սիրիայի շուրջ քառակողմ գագաթնաժողովի շրջանակում