39750 դիտում
19:25 19-10-2018
Արտառոց դեպք Երևանում. 66–ամյա իրանցին ոստիկաններին հայտնել է. Գողացել են իրեն պատկանող «ժակո» տեսակի թութակին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին դիմած Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու դիմումի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ազատության պողոտայի բնակիչ, 66-ամյա Ռուզիկ Յուաեֆը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 09:30-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում իր տան շքամուտքում դրված վանդակից գողացել են իրեն պատկանող «ժակո» տեսակի թութակը:
Ոստիկանները կարծում են, որ հնարավոր է՝ թութակատերը վանդակը բաց է թողել ու թութակը «կարոտ մնալով ազատությանը՝ իր քայլն է արել»՝ փախչելով գերությունից:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: