47817 դիտում
13:33 18-10-2018
Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ բախվել են Mercedes-ն ու Opel-ը. 6 վիրավորներից 5-ը ընտանիքի անդամներ են, այդ թվում՝ երեխաներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ, հոկտմեբրի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Գոռավան-Արարատ միջհամայնքային ավտոճանապարհի 5-րդ կմ-ին, Ավշար գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատ քաղաքի բնակիչ 25-ամյա Ռաֆիկ Մուրադյանի վարած Mercedes մակնիշի 58 PR 008 համարանիշի և Արարատ գյուղի բնակիչ 38-ամյա Կարեն Բազիկյանի վարած Օpel մակնիշի 35 PV 266 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Կ․ Բազիկյանն ու նրա ուղևորներ՝ համագյուղացիներ՝ 38-ամյա Անահիտ Գևորգյանը, 12-ամյա Արտակ Բազիկյանը, 11-ամյա Աշոտ Բազիկյանը, 7-ամյա Արտյոմ Բազիկյանը և Ռ․ Մուրադյանի ուղևոր Արարատ քաղաքի բնակիչ 27-ամյա Սաթենիկ Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Մկրտչյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ի վարորդ Կ․ Բազիկյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ 5 վիրավորները նրա ընտանիքի անդամներից են։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9426 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին