20662 դիտում
20:57 18-09-2022
Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում․ բախվել են ГАЗ-31-ն ու Niva-ն․ 6 վիրավորներից 5-ը, որոնց թվում՝ երեխաներ, ընտանիքի անդամներ են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Վայք-Ազատեկ ավտոճանապարհի 4․5 կմ հատվածում բախվել են Վայոց Ձորի մազի բնակիչներ 23-ամյա Տիգրան Գաբրիելյանի վարած ГАЗ-31 մակնիշի և 37-ամյա Սամվել Մովսիսյանի վարած ВАЗ-2121 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ГАЗ-31-ի վարորդ Տ․ Գաբրիելյանը, ВАЗ-2121-ի վարորդ Ա․ Մովսիսյանն ու վերջինիս ուղևորներ՝ Վայոց Ձորի մարզի բնակիչներ 64-ամյա Ցողիկ Մկրտչյանը, 31-ամյա Գոհար Հարությունյանը, 8-ամյա Էրիկ Մ․-ն, 10-ամյա Էդգար Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ պատասխանատու քննիչի գլխավորութամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Niva-ի վարորդն ու նրա ուղևորները ընտանիքի անդամներ են։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+