211652_close_icon
views-count51292 դիտում article-date 20:09 09-10-2018

Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում. 31–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 76–ամյա հետիոտնին. վարորդը իր ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել է հիվանդանոց, սակայն վերջինը ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Էջմիածին քաղաքի Լոմոնոսովի փողոցի բնակիչ, 76-ամյա Պողոս Աթանյանն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ մահացածին հիվանդանոց է տեղափոխել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 31-ամյա Հրանտ Իրիցյանը, ով իր վարած Mercedes մակնիշի 35 ՏC 448 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել Պ. Աթանյանին: Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց, սակայն նա ճանապարհին մահացել է: Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել են մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանն ու Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանը: Այս պահին ոստիկաններն ու քննիչները վարորդի հետ մեկնել են այն վայրը, որտեղ, ըստ վարորդի, տեղի է ունեցել վրաերթը: Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան հիվանդանոցի բակից տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ժամանել է նաև ճանապաարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը, ում ուղեկցությամբ վարորդը հիվանդանոցից տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր