211652_close_icon
views-count48143 դիտում article-date 11:49 02-10-2018

Արտակարգ դեպք Երևանում. 4 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժի խումբը՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Տիմիրյազևի փողոցի բնակիչ՝ 46-ամյա Հայկ Ավագյանը՝ «ձախ նստաթմբի ծակած վերք» ախտորոշմամբ, Երևան քաղաքի Շիրակի փողոցի բնակիչ՝ 34-ամյա Գուրգեն Խանոյանը՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերք» ախտորոշմամբ, Երևան քաղաքի Պոպովի փողոցի բնակիչ՝ 46-ամյա Սերոբ Գրիգորյանը՝ «բազմակի ծակած վերքեր» ախտորոշմամբ և Երևան քաղաքի Տիմիրյազևի փողոցի բնակիչ՝ 33-ամյա Արթուր Սարգսյանը՝ «ծակած վերքեր» ախտորոշմամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալ։ Փաստի առթիվ քննչական բաժնի քննիչ Օրդակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ պարզելու դեպքի հանգամանքները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր