211652_close_icon
views-count110667 դիտում article-date 10:24 02-10-2018

Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. արամուսցիները փակել են ճանապարհը և պահանջում են գյուղապետի հրաժարականը. երթևեկությունը կաթվածահար է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Արամուս գյուղի 1 տասնյակից ավելի բնակիչներ արդեն 2 ժամից ավելի է, փակել են Մայակովսկի գյուղից դեպի Արամուս գյուղ տանող ճանապարհը։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիներն իրենց այդ քայլը պատճառաբանում են՝ ասելով. «Ժողովուրդը չի սխալվում, երբ ասում է՝ եթե դանակը ոսկորին է հասնում, պետք է դիմել ամենածայրահեղ միջոցի։ Ու հիմա պահանջում ենք, որպեսզի գյուղապետ Հրայր Նիկողոսյանը հրաժարական տա։ 16 տարի է՝ մեր գյուղապետն է եղել ու հիմա պահանջում ենք, որպեսզի նա հրաժարական տա և տեղի ունենան գյուղապետի արտահերթ ընտրոթյուններ։ Եթե ինքը վստահ է իր հաղթանակի վրա, թող համաձայնվի և տեղի ունենան նոր ընտրություններ։ Ամեն անգամ մտածել ենք, որ գյուղապետը գյուղի համար մի նոր բան կանի, սակայն՝ ապարդյուն։ Մենք հաստատակամ ենք. մինչև մեր պահանջը չկատարվի, ոչ ճանապարհն ենք բացելու, ոչ էլ բողոքի ակցիաներն ենք դադարեցնելու»։ Այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի մեծ թվով ծառայողներ՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ, ովքեր բանակցում են գյուղացիների և գյուղապետի հետ, որպեսզի ճանապարհը բացեն։ Կոտայքի մարզպետարանից ժամանած պաշտոնյայի կողմից առաջարկվեց ժամը 3-ին հանդիպել մարզպետարանում և քննարկել խնդիրը՝ առաջարկելով այդ ժամանակահատվածում ճանապարհը բացել։ Բողոքի ակցիայի մասնակիցները համաձայնվեցին ժամը 3-ին հանդիպում կազմակերպել մարզպետարանում, սակայն մինչ այդ ճանապարհը պետք է մնա փակ։ Գյուղապետ Հ. Նիկողոսյանն իր խոսքում հայտնեց, որ ինքը այս պահին մտադրություն չունի հրաժարական տալու, իսկ հետագայում կորոշի. «Ես վստահ եմ, որ մեծամասնություն եմ կազմում։ Հիմա ի՞նչ անեմ, ես էլ իմ կողմնակիցների՞ն հավաքեմ», ու այդ խոսքի վրա բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին, որ. «Դու կողմնակիցներ չունես»։ Գյուղացիները նշում էին նաև. «16 տարվա գյուղապետը սելով էկավ, վստահեցինք ու ընտրեցինք ու հիմա մեր խնդիրները լսում ու արհամարհում է։ Զարմանում ենք, էդ ի՞նչ յուղոտ պաշտոն ա գյուղապետի պաշտոնը, որ մարդը տարին 2 անգամ Եվրոպայում է մեկումեջ էլ ձեռի հետ Դուբայ է մեկնում։ Օբյեկտների մասին էլ չենք ասում։ Նրա ոչ ճիշտ աշխատանքի արդյունքում ցորենի արտերը դարձել է ամայի. սաղ վերածվել է բազալտի հանքերի։ Սովետական տարիներին Արամուսը հայտնի էր իր գյուղմթերքներով, իսկ հիմա նույնիսկ Արամուսի հայտնի գազարը էն գազարը չի, որ Սովետի ժամանակ էր»։ Այս պահին բանակցությունները շարունակվում են ու ճանապարհը փակ է։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր