211652_close_icon
views-count20980 դիտում article-date 16:37 01-10-2018

Արմավիրի մարզի Փշատավան գյուղում նշվեց «1000 տարվա գյուղամեջ» խորագրով ամենամյա գյուղական կենցաղավարության, արհեստագործության ու արվեստի փառատոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, Արմավիրի մարզի Փշատավան գյուղում նշվեց «1000 տարվա գյուղամեջ» խորագրով ամենամյա գյուղական կենցաղավարության, արհեստագործության ու արվեստի փառատոնը, որին ներկա էր նաև Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը: Մարզպետի խոսքով՝ ամեն բան արվելու է, որ փառատոնը շարունակական բնույթ կրի և ամեն սեպտեմբերի վերջին կիրակի օրը նշվելու է Փշատավան համայնքի օրը։ Փառատոնի շրջանակներում Փշատավան ժամանած հյուրերը ոչ միայն ծանոթացան տանտերերի հյուրընկալության հետ, այլև հնարավորություն ունեցան հետևելու ու սովորելու կավագործություն, դարբնություն, փայտամշակում ու երաժշտական գործիքների պատրաստում: Փառատոնի մասնակիցները ծանոթացան նաև գորգագործության գաղտնիքներին, տիկնիկագործության առանձնահակություններին: Ներկա գտնվեցին մեղր քամելու և լավաշ թխելու արարողությանը, ինչպես նաև համտեսեցին տաք լավաշն ու անուշաբույր մեղրը: Փառատոնի կազմակերպիչ Կարինե Փանոսյանն էլ նշեց, որ այսօրինակ միջոռացումները մի շարք խնդիրներ են լուծում գյուղական համայնքներում և նմանատիպ միջոցառումների շնորհիվ մեծանում է նաև զբոսաշրջիկների հետաքրքրությունը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+

Նմանատիպ նյութեր