211652_close_icon
views-count8450 դիտում article-date 20:40 29-09-2018

Վալերիյ Օսիպյանը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել. ՖՈՏՈՇԱՐՔ

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցում էին ոստիկանության կենտրոնական վարչակազմի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ղեկավար կազմը։ Վալերիյ Օսիպյանը նախ ստորաբաժանումների ղեկավարներին փոխանցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալությունը՝ Երևանի ավագանու ընտրություններին կատարած աշխատանքի կապակցությամբ։ Ոստիկանության պետն անդրադարձավ առաջիկայում մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման աշխատանքներին՝ հույս հայտնելով, որ ոստիկանության տարածքային ստորաբաժանումները ջանք չեն խնայի դրանք ևս անթերի կազմակերպելու, ընտրախախտումները բացառելու համար։ Այդ կապակցությամբ կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ տվեց ոստիկանության անձնագրային և վիզաների ու մարզային վարչությունների ղեկավարներին՝ հրահանգելով անձնակազմի նկատմամբ լինել հետևողական ու պահանջկոտ, աշխատանքներն էլ կազմակերպել անթերի։ Ոստիկանության պետը հատուկ անդրադարձավ նաև առաջիկայում անցկացվելիք համապետական միջոցառումների ընթացքում ճանապարհային ոստիկանության, հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ստորաբաժանումների ծառայությանը՝ այդ կապացությամբ ևս տալով կոնկրետ հրահանգներ։ Խորհրդակցության հաջորդ թեման օպերատիվ հետախուզական գործունեության մասին էր։ Ոստիկանության պետը, վերլուծելով հանցագործությունների բացահայտման ցուցանիշները, հրահանգեց հատուկ ուշադրություն դարձնել անձի կյանքի, առողջության և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման, հանցագործություն կատարած անձանց շուտափույթ հայտնաբերման միջոցառումներին՝ զուգահեռ գործնական քայլեր ձեռնարկելով նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ՝ անկախ դրանց ծանրության ու հանրային վտանգավորության աստճանից։ «Օրենքի առաջ հավասար են բոլորը․ սա պետք է լինի ոստիկանության գործունեության կարևորագույն սկզբունքը, ուստի, անկախ հասարակության մեջ ունեցած դիրքից ու զբաղեցրած պաշտոնից, հանցագործը և իրավախախտը օրենքի տառին համապատասխան պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշեց Վալերիյ Օսիպյանը։ Ճանապարհային ոստիկանության ու ընտանիքում բռնության կանխարգելման և անչափահասների գործերով վարչության պետերին Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց աշակերտների անվտանգությունը տուն-դպրոց, դպրոց-տուն ճանապարհին ապահովելու համար՝ ուրախությամբ փաստելով, որ տհաճ դեպքեր չեն արձանագրվել։ Ոստիկանության պետը հանձնարարեց ակտիվացնել աշակերտների, նրանց ծնողների և մանկավարժների հետ տարվող պրոֆիլակտիկ բնույթի բացատրական աշխատանքները՝ դպրոցականների կողմից հակահասարակական ու հակաիրավական վարք դրսևորելու դեպքերը բացառելու նպատակով։ Խորհրդակցության ընթացքում ոստիկանության պետն անդրադարձավ նաև հանցավորության դեմ պայքարը, իրավախախտումների նախականխման, կանխման ու խափանման աշխատանքները, ճանապարհային երթևեկության անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունն ավելի արդյունավետ իրականացնելուն ուղղված մի շարք միջոցառումների ևս՝ ոլորտների պատասխանատուներին տալով համապատասխան կարգադրություններ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր