211652_close_icon
views-count35258 դիտում article-date 16:04 28-09-2018

Չդադարող ծափեր, հուզմունք ու սեր... Տեղի ունեցավ Մանուշակ Շիրինյանի՝ «Պոեզիայի արահետնով» գրական-երաժշտական երեկոն.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առնո Բաբաջանյան համերգասրահում ասմունքող, մշակութային լրագրող, արվեստագետ Մանուշակ Շիրինյանն իր ուրույն ձեռագրով, յուրօրինակ ձայնով անցավ պորեզիայի արահետներով՝ իր հետ տանելով նաև հանդիսատեսին: Երեկոյի ընթացքում էմոցիաների, ծափերի, հուզմունքի ու սիրո ուղեկցությամբ Մանուշակ Շիրինյանը ներկայացրեց հայ մեծերի ստեղծագործությունները՝ Վահագն Դավթյան, Վահան Տերյան, Համո Սահյան, Վիյլամ Սարոյան, նաև ժամանակակից բանաստեղծների գործեր՝ Մետաքսե, Արտակ Համբարձումյան, Անուշ Նագաշյան, Էսթեր Դավիթյան... Կոմերցիոն նպատակ չհետապնդող միջոցառումը Առնո Բաբաջանյան համերգասրահ էր բերել ասմունքողի երկրպագուներին, պոեզիա սիրող հանդիսատեսին: Արվեստի հետ հանդիպումն ավարտվեց, բայց չդադարող ծափահարությունները Մանուշակ Շիրինյանին ստիպեցին բեմ վերադառալ ու երեկոն ավարտել Սիլվա Կապուտիկյանի «Անփույթ ապրեցի ես կյանքս բոլոր...» բանաստեղծությամբ: Հանդիսատեսի ջերմ վերաբերմունքը, շնորհակալական խոսքերը, շնորհավորանքները թերևս Մանուշակ Շիրինյանին մտորելու առիթ կտան՝ վերստին բեմ բարձրանալ ու հանդիսատեսին տանել պոեզիայի արահետնեով: Իր հերթին Մանուշակ Շիրինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրականություն դարձրին իր հերթական նվիրական երազանքը: Շնորհակալություն հայտնեց ընտանիքին՝ իր կողքին ու իրար կողքի լինելու համար, շնորհակալություն՝ հանդիսատեսին ոչ միայն ներկայության, այլ նաև դահլիճից այդչափ ջերմություն փոխանցելու համար. «Իսկ այս նրբաճաշակ ծաղիկները կպահեն օրվա խորհուրդը՝ ծաղկուն, լեցուն պահել հոգու պարտեզը»: Բանաստեղծուհի Մետաքսեի դուստրը շնորհակալություն հայտնեց Մանուշակ Շիրինյանին՝ գեղեցիկ երեկոյի համար, նշելով, որ օրվա մշակութային հանդիպումից յուրաքանչյուրը իր հետ կտանի սեր ու բարություն. «Շնորհակալություն, որ Մանուշակ Շիրինյանի նման արվեստագետը կարողանում է լույս բերել, որն ամենքին է անհրաժեշտ այս հոգսաշատ օրերին»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 230+
230+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր