211652_close_icon
views-count106511 դիտում article-date 17:04 26-09-2018

Ողբերգական դեպք Երևանում. 40-ամյա տղամարդը գովազդային վահանակը տեղադրելիս անզգուշաբար սայթաքել և վայր է ընկել. մինչ շտապօգնության ժամանումը, նա մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։05-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 44 հասցեում գործող «Վենլո Շոփ» ընկերությանը պատկանող բենզալցակայանի մոտ տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության ռեանիմացիոն բրիգադը, ովքեր արձանագրել են կենսաբանական մահ։ Այս պահին տեղում են նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 12 բժիշկների հերթապահ բրիգադը, ովքեր հոգեբանական օգնություն են ցուցաբերում մահացածի հարազատին։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 40-ամյա Երվանդ Հովհաննիսյանն է, ով գովազդային վահանակ տեղադրելիս անզգուշաբար սայթաքել է ու վայր ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Այս պահին Արաբկիրի ոստիկանները սպասում են, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևան քաղաքի Ֆրունզեի փողոցի բնակիչ է, ով աշխատում էր «Երվանդ Հովհաննիսյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն և նախնական տեղեկություններով՝ շենքի պատին գովազդային վահանակ կախելիս, վայր է ընկել գորգերի չորացման համար նախատեսված երկաթյա ձողի վրա: Տեղում զննելով դին, դատաբժիշկը հայտնել է, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր