211652_close_icon
views-count57042 դիտում article-date 19:16 20-09-2018

Սրանք ի՞նչ մասնագետներ են, որ եկել են, հարցեր են քննարկում, թյուրիմացություն են. առողջապահության նախարարի հայրը վիրավորել է գիտնականներին. փորձագետ. Tert.am

«Թռչնասերների կենտրոն»-ի նախագահ Սիլվա Ադամյանը հայտնել էր, որ Ամուլսարի ծրագրի շուրջ լսումների ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայրը ԵՊՀ դասախոսներին վիրավորել է, որից հետո գնացել տուն և արդեն իր ֆեյսբուքյան էջում նրանց անվանել «չկայացածներ», «թյուրիմացություններ» և այլն: Tert.am-ը զրուցել է դասախոսներից մեկի՝ «Հանուն մարդկային կայացման» կենտրոնի փորձագետ Շահեն Խաչատրյանի հետ: [b]-Պարո՛ն Խաչատրյան, կպատմե՞ք՝ ինչ է տեղի ունեցել:[/b] -Ուրեմն, քննարկումից հետո ինքը լավ չպահեց իրեն, այնքան վատ, որ փոխվարչապետի 25-ամյա օգնականն իրեն նախատեց, որ «քեզ կոռեկտ չես պահում ու քեզ թույլ ես տալիս կառավարության անունից խոսել»: Թողեց գնաց, բայց հետո, երբ մեր «Կայուն զարգացման կենտրոնի» կլոր սեղանի քննարկման տեսանյութը դրվեց կայքում, էդ մարդը՝ Գևորգ Թորոսյանը, կիսվել էր և գրել, որ «այդտեղ մասնագետներ չկան» և այլն: Ես միջամտեցի, որ «եթե բան ունեիր ասելու, այնտեղ նստած էիր, ասեիր, հիմա ինչ ես խոսում և մի հատ էլ շատ անպարկեշտ ձևով վիրավորում գիտնականներին, ովքեր ներկայացնում են Երևանի պետական համալսարանը: Եվ դրանից հետո իմ ու տիկին Սիլվայի միջև երկխոսություն սկսվեց, որովհետև ես չգիտեի՝ որտեղ է այդ մարդն աշխատում, պարզվեց, որ նախարարի հայրն է… երկխոսություն գնաց և ես շատ վրդովված ասացի, որ դիմելու ենք կառավարություն՝ հասկանալու, թե էս մարդը իրո՞ք կառավարության աշխատակից է և իրեն նման արտահայտություններ է թույլ տալիս: Սրանից անմիջապես հետո՝ վայրկյաններ անց, միանգամից ջնջեց իր գրառումը: Մենք հասցրել ենք «սքրինշոթ» անել: Նաև մի «ֆեյք» էջ կար, կարծեմ դրանով էր կիսվել, ու էդ գրառումներն էլ կան: [b]-Ասում եք՝ վատ էր պահում, ի՞նչ էր անում, որ վատ էր պահում:[/b] - Ինչ-որ ռեպլիկներ էր բաց թողնում, ինչ-որ հեգնական բաներ, և պատկերացնո՞ւմ եք՝ փոխվարչապետի 25 տարեկան օգնականը նրան նախատեց, որ «Ձեզ կոռեկտ պահեք նախարարության անունից խոսելիս»: Ինքը խոսում էր ողջ ֆակուլտետի մասին: [b] -Կոնկրետ ի՞նչ էր ասում:[/b] -Ասում էր «չկայացածներ», «սրանք ինչ մասնագետներ են, որ եկել են, հարցեր են քննարկում», «թյուրիմացություն են», «Հայաստանում մասնագետ չկա», որ «վարչապետը ձեզ աղբամանն է գցել, դրա համար միջազգային փորձագետների է հրավիրել» և այլն, և այլն: Շատ կեղտոտ արտահայտություններ: Մեկ էլ՝ այնտեղ բոլոր ներկաները գրանցվում ու ստորագրում էին, ինքը՝ ոչ մի բան: Այսինքն՝ իր ֆիզիկական չգոյությունն ինքը ապացուցեց: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/09/20/Shahen-khachatryan/2796817]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր