3118 դիտում
10:21 02-11-2016
Եղել է որոշակի թյուրիմացություն, գուցե օրենքի բացն է պատճառը կամ մարդկանց անբարեխիղճ աշխատանքը. Գենիկ Կարապետյան. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««Առավոտ»-ը «առաջին տպարանի» ներկայիս սեփականատեր Գենիկ Կարապետյանից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է ընդունել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումը, որը հետևել էր տպարանի շենքի պայթեցման հետ կապված հանրային դժգոհությանը։ Ընդ որում՝ վարչապետն ասել էր, թե Երևանը ռազմական պոլիգոն չէ, ու բացթողումներ թույլ տված պատասխանատուները խստագույնս պատժվելու են։ «Ճիշտ է արել, որ ասել է պոլիգոն չի»,- պատասխանել է Կարապետյանը, բայց ձեռնպահ է մնացել կառավարության ղեկավարին մեկնաբանելուց։
«Վարչապետի որոշումը և ասածները ես չեմ մեկնաբանում, ոչ դրա բարոյական, ոչ էլ այլ իրավունք ունեմ,- ասել է թերթի զրուցակիցը,- վարչապետի հետ հանդիպման ժամանակ էլ ասել ենք, որ եղել է որոշակի թյուրիմացություն, գուցե օրենքի բացն է եղել պատճառը կամ մարդկանց որոշակի անբարեխիղճ աշխատանքի հետևանքը։ Այնպես չի, որ իրազեկում չի եղել. Իրազեկվել են ԱԻՆ-ը, Ճանապարհային ոստիկանությունը, մեկն էլ պետք է տեղյակ պահեր մեր քաղաքապետարանին։ Իսկ ո՞վ պետք է տեղյակ պահեր, հենց դա է բաց մնացել»։
Գենիկ Կարապետյանը նշել է, որ շենքի պայթեցմանն անձամբ ներկա չի եղել, բայց տեղյակ է, որ որեւէ մեքենա դուրս գալու խնդիր չի ունեցել. «Մի մեքենա է կանգնած եղել, սակայն արտակարգ իրավիճակների մեքենաները կանգնեցրել են դրա դիմաց, որ հանկարծ բան չպատահի»,- ասել է սեփականատերը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2505 դիտում
09:39 07-04-2020
Արմեն Սարգսյանի որոշումը, օրենքի բացն ու ՍԴ-ի կոպիտ պատասխանը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1573 դիտում
08:54 16-01-2025
Հայաստանը չպետք է վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. «Փաստ»
1879 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2266 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am