211652_close_icon
views-count2305 դիտում article-date 14:32 18-09-2018

Դանի Ալվես. «Ռեալն» ավելի վտանգավոր է դարձել Ռոնալդուի հեռանալուց հետո

ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսը անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությանը «Ռեալից» «Յուվենտուս»: «Ես այս հարցում մի փոքր այլ դիրքորոշում ունեմ: Կրիշտիանուի հեռանալուց հետո «Ռեալը» ավելի թիմային խաղ է ցուցադրում և դարձել է ավելի խորամանկ, քան՝ մինչ այդ էր: Նախկինում բոլոր գրոհները եզրափակում էր Կրիշտիանուն, իսկ հիմա թիմն ավելի վտանգավոր է դարձել: Համենայնդեպս, այդպիսին է իմ տեսակետը: Ֆուտբոլում ես գոնե ինչ որ բան հասկանում եմ: Հիմա «Ռեալի» հետ ավելի դժվար կլինի խաղալ: Ւհարկե, Կրիշտիանուն մեծ կորուստ էր թիմի համար, բայց «Ռեալը»՝ դա «Ռեալն» է», ասել է Ալվեսը:

Նմանատիպ նյութեր