211652_close_icon
views-count6278 դիտում article-date 18:40 15-09-2018

ՀՅԴ-ն անդրադարձել է ավագանու ընտրություններում Ռ. Քոչարյանի աջակցության մասին լուրերին

Սեպտեմբերի 15-ին, hraparak.am կայքը տարածել է տեղեկություն, համաձայն որի, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու իր շրջապատը որոշում են կայացրել սատարել ՀՅԴ-ին և նրա թեկնածու Միքայել Մանուկյանին: ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը այս տեղեկության առթիվ հաղորդագրություն է տարածել: «Հերթական անգամ ստահոդ տեղեկությամբ փորձ է արվում Դաշնակցության գործունեությունն ու քայլերը կապել այլ քաղաքական ուժերի և գործիչների, տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանի հետ: ՀՅ Դաշնակցությունը Երևանի ավագանու ընտրություններում բացարձակապես հենվում է իր ներուժի, կառույցի և համակիրների լայն շրջանակի վրա և որևէ քաղաքական ուժի կամ գործչի հետ չունի պայմանավորվածություն՝ ընտրություններում կուսակցությանը սատարելու հարցում»,- ասված է Դաշնակցության հայտարարության տեքստում:

Նմանատիպ նյութեր