12762 դիտում
10:07 14-09-2018
Ձայնագրության բովանդակության մեջ կրիմինալ բան չկա, լեքսիկայի հարց է․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««Ձայնագրության խոսակցության մեջ առանձնապես որևէ կրիմինալ բան չեմ տեսնում, տարածածների մեջ եմ տեսնում: Բովանդակության մեջ բան չեմ տեսնում, աշխարհը շուռ չի եկել, սա աղմուկ է ոչնչից»,- երեկ ԱԺ-ում ասաց ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը: Ըստ նրա՝ մի անհատ կարող է ունենալ սարքավորումներ ու ձայնագրել, թե ով է այդ անհատը, նա ասաց, որ չգիտի, չի ուզում որևէ մեկի հանիրավի մեղադրել: Մեր դիտարկմանը, որ Ալեն Սիմոնյանը տվեց Քոչարյանի անունը, Ֆելիքս Ցոլակյանն արձագանքեց. «Տվեց, էդ իր գործն է»:
Ըստ Ցոլակյանի՝ մասնավոր խոսակցություն է, մի քիչ այլ բառեր են օգտագործում, դա ընդամենը «լեքսիկայի հարց է», կրիմինալ ոչինչ չկա: Հարցին՝ ուզես-չուզես «կկալանավորեք»-ը կրիմինալ չի՞, Ցոլակյանը պատասխանեց՝ չէ, որովհետև դատավորն էլ ասում է, որ չի ճանաչում ԱԱԾ պետին:
Aravot.am-ի հարցին՝ ռուսներից վախենալը ՀՀ ինքնիշխանության հետ հակասության մեջ չի՞ մտնում, Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց. «Վախենալ չի, զգուշանալ է, որը շատ կարևոր է, ընդհանրապես դրա մեջ դրական բան եմ տեսնում, որ ԱԱԾ տնօրենն էդ խոսքն ասում է, որովհետև ՀԱՊԿ քարտուղարն է, պրոբլեմ է, պիտի էդ ձևով չարվեր, ոնց արվեց»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
29965 դիտում
22:21 09-07-2017
Դարձյալ կրիմինալ միջադեպ Գյումրիում․ 35-ամյա տուժողի վիճակը ծանր է. «Առավոտ»
507 դիտում
15:10 23-01-2023
Վեկտորի հարց չկա, կա անվտանգության ապահովման հարց․ ԱԺ նախագահ
Այս բաժնից
994 դիտում
07:31 04-05-2024
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
661 դիտում
07:15 04-05-2024
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»