1087 դիտում
07:15 04-05-2024
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, երեկ ՔՊ-ն հերթական նախաձեռնող խմբի նիստն է արել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Նիստի օրակարգում բացառապես կրթական ոլորտին առնչվող հարցեր են եղել, զեկույցներով են հանդես եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ջանք չեն խնայել՝ ցույց տալու, որ շատ ոգեւորված են Ակադեմիական քաղաքի գաղափարով ու վստահ են, որ այն իսկապես մեծ ու լուրջ գյուտ է լինելու կրթական ոլորտում. նրանք նաեւ շատ ջերմ են ընդունել նախարար Ժաննա Անդրեասյանին: «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնած նիստը բացառապես նվիրված է եղել կրթական ոլորտին, ու, չնայած որ, Տավուշում քանի օր է գերլարված վիճակ է՝ միեւնույնն է, այս կարեւորագույն հարցերը ՔՊ նիստի օրակարգում չեն քննարկվել»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
640 դիտում
07:26 30-08-2024
ՔՊ-ն նախաձեռնող խմբի հերթական նիստն է հրավիրել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ. ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
1189 դիտում
09:13 15-07-2023
ՔՊ նախաձեռնող խմբի նիստը շատ թեժ է անցել. նոր մանրամասներ․ «Ժողովուրդ»
1138 դիտում
23:35 30-11-2023
Կայացել է ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը
Այս բաժնից
1204 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
532 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»