211652_close_icon
views-count12694 դիտում article-date 19:22 08-09-2018

ՔՊ խոսնակ. Երևանում տեսախցիկներ տեղադրելու ծրագիրը չի կարող դառնալ քաղաքացուն որպես դրամապանակի վերաբերելու միջոց. Tert.am

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը [url=http://www.tert.am/am/news/2018/09/08/kostanyan/2785719]Tert.am[/url]-ի հետ զրույցում անդրադարձել է Երևանում 2000 նոր տեսախցիկների տեղադրելու հնարավոր ծրագրին: [b]-Պարո՛ն Կոստանյան, Ոստիկանությունը չի հերքել, ավելին՝ հայտնել է, որ Երևանում 2000-ից ավելի տեսախցիկներ դնելու ծրագիր է ուսումնասիրվում: Հիշեցնեմ, որ սա զուտ ճՈ խնդիր չէ, այլ՝ հեղափոխական սիմվոլիկայի հարց, քանի որ ինչպես հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմն իշխանության եկան տեսախցիկները «սկոտչով» փակելով: Փաստորեն, ստացվում է՝ մի բան ասվում էր, մեկ բան՝ արվում: [/b] -Վարչապետի կողմից հստակ հայտարարություն եղել է, որ տեսախցիկների նպատակը երբեք չպետք է լինի մարդկանց ֆինանսական տույժերի ենթարկելը, այլ դրանք պետք է լինեն կանխարգելիչ բնույթի: Իսկ նոր տեսախցիկների հայտարարությունը, որ եղել է Ոստիկանության կողմից, դեռևս ՔՊ-ում չի քննարկվել, ու այդ մասով հստակ դիրքորոշում չկա, բայց այն, որ կամերաներն ինքնանպատակ չեն ու չպետք է դառնան քաղաքացուն որպես դրամապանակի վերաբերելու միջոց, հստակ քաղաքական դիրքորոշում է: [b]-Բայց, մյուս կողմից, շատ բնակիչներ, հատկապես, կենտրոնում դժգոհում են, որ մոտոցիկլետիստները, վարորդները, հեղափոխությունից հետո սկսել են պարզապես՝ լկտի արագություններ զարգացնել հատկապես գիշերային ժամերին, այն դեպքում, երբ քաղաքը լեփ-լեցուն է բնակիչներով ու զբոսաշրջիկներով: [/b] -Կարծում եմ՝ Ճանապարհային ոստիկանությունը դրանով զբաղվում է, իսկ եթե քաղաքացիները հստակ դեպքեր են արձանագրում, շատ ճիշտ կլինի, որ քաղաքացիները համագործակցեն ոստիկանության հետ՝ կոնկրետ դեպքերի առնչությամբ դիմեն ոստիկանություն, որպեսզի այն դեպքերը, որոնք վրիպել են ոստիկանության աչքից, նույնպես համապատասխան հետևանքներ ունենան: Մանրամասները՝ [url=http://www.tert.am/am/news/2018/09/08/kostanyan/2785719]սկզբնաղբյուրում.[/url]

Նմանատիպ նյութեր