211652_close_icon
views-count30568 դիտում article-date 14:57 06-09-2018

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. «Կուզ-պառվներ» հանդամասում հայտնաբերվել է 78-ամյա տղամարդու դի. ժամանել են տարածքի ոստիկանապետը, քննչականի պետն ու մարզի ավագ դատախազը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Լճաշեն վարչական շրջանի ղեկավար Կորյուն Մարգարյանը ահազանգել է ոստիկանության Սևանի բաժին և հայտնել, որ «Բուղդա» կոչվող դաշտավայրում առանց համարանիշի ЗИЛ 130 մակնիշի՝ խոտով բարձված ավտոմեքենայի մոտ տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Գեղարքունիքի մարզային դատախազության ավագ դատախազ Արսեն Սախոյանը։ Իրավապահները նշված դաշտավայրի տարածքում գտնվող «Կուզ-պառվներ» հանդամասում հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ՝ 78-ամյա Պարգև Սարգսյանի դին։ Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնեց, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ նա մահացել է մոտ 36 կամ ավելի ժամեր ռաջ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Սևանի քննչական բաժնի քննիչ Վահագն Հակոբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում և նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր