211652_close_icon
views-count37786 դիտում article-date 12:24 06-09-2018

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Lada Priora-ն. վերջինը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում Աթոյան-Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են Lada Priora մակնիշի 35 RM 443 համարանիշի և Opelմակնիշի 35 RX 642 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգության բժիշկների հերթապահ խումբը։ Բախման հետևանքով Lada Priora-ն գլխիվայր շրջվել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ոստիկանւթյան Էրեբունու բաժնի ծառայողները։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր է ժամանելու օրվա հերթապահ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու։ Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր