211652_close_icon
views-count2176 դիտում article-date 17:57 16-06-2026

Ավտովթար՝ Շիրակի մարզում․ «BMW X5»-ը հայտնվել է դաշտում․ վարորդը դեպքի վայրում պնդում էր, որ վթարի մեղավորը եղել է «Kia Sorrento»-ի վարորդը, ով առանց թարթիչ միացնելու կտրուկ շրջադարձ է կատարել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում «BMW X5» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բաբայանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Էմինյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Դավիթ Եսոյանը և Հովհաննես Շահբազյանը։

Դեպքի վայրում «BMW X5»-ի վարորդը պարեկներին հայտնել է, որ վթարի մեղավորը եղել է «Kia Sorrento» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով առանց թարթիչ միացնելու կտրուկ շրջադարձ է կատարել, ինչի հետևանքով էլ ինքը հայտնվել է դաշտում։ «Kia Sorento»-ի վարորդը, ով նույնպես գտնվում էր դեպքի վայրում չէր ընդունում իր մեղավորությունը։

Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր