211652_close_icon
views-count49019 դիտում article-date 10:56 03-09-2018

Խոշոր ավտովթար Երևանում. Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ բախվել են Nissan-ն ու ВАЗ 217030-ը. վերջինը բախվել է հաստաբուն ծառին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հարևանությամբ, բախվել են Երևան քաղաքի Ս. Տարոնցու փողոցի բնակիչ, 30-ամյա Արմեն Քոչարյանի վարած ВАЗ 217030 մակնիշի Y 383 KT 96 համարանիշի և Երևան քաղաքի Բրյուսովի փողոցի բնակիչ, 29-ամյա Կարեն Վարդանյանի վարած Nissan մակնիշի 35 MT 925 համարանիշի ավտոմեքենաները; Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Կ. Վարդանյանը, Ա. Քոչարյանը, վերջինիս ուղևորներ, Երևանի բնակիչներ, 27-ամյա Նազիկ Բարսեղյանն ու 26-ամյա Աննա Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բախման հետևանքով ВАЗ 217030-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները, սահմանազատել տարածքն ու քաղաքացիների և ոստիկանների օգնությամբ վիրավորներին մոտեցրել են օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբերին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր նե նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր