211652_close_icon
views-count34604 դիտում article-date 17:17 01-09-2018

Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Ղազարյանն ու լոռեցի այլ իրավապահներ այցելեցին Վանաձորի թիվ 23 դպրոց ու նվերներ հանձնեցին բոլոր 1-ին դասարանցիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցում առաջին դասարան հաճախոս երեխաներին իրենց այցով պատվել էին ոստիկանության Լոռու մարզային վարչության ղեկավար կազմը՝ վարչության պետ, գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ներկա էր նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Արտյոմ Մաղաքյանը, ոստիկանության Բազումի բաժնի պետ Կարեն Հակոբյանը, այլ ոստիկաններ: Երեխաներին գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորեց Արամ Ղազարյանը՝ նրանց մաղթելով լավ ուսում ու լավ ապագա: Մարզի ոստիկանները անակնկալ նվերներ էին պատրաստել 1-ին դասարան հաճախոս փոքրիկների համար: Նրանց հանձնվեցին ուսուցողական բացիկներ ու Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը: Սա միակ նվերը չէր իրավապահների կողմից: Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Ղազարյանը, որպես թիվ 23 դպրոցի նախկին աշակերտ, նվերներ հանձնեց բոլոր առաջին դասարանցիներին: Երեխաների տրամադրությունն էլ ավելի բարձրացավ, քանի որ նվերները հանձնում էին անձամբ ոստիկանները՝ փաթաթվելով, գրկելով ու համբուրելով լոռեցի ոստիկաններին: Միջոցառման ավարտին երեխաները ցանկացան լուսանկարվել մարզի ոստիկանների ու ոստիկանապետի հետ՝ նշելով, որ իրենք այսօր ծանոթացան իրենց անվտանգությունն ապահովող ու ժպտերես ոստիկանների հետ: Հավելենք, որ բացիկներ ու եռագույն դրոշ հանձնվել է մարզի բոլոր դպրոցների 1-ին դասարան հաճախող երեխաներին, իսկ ճանապարհային ոստիկանների կողմից ծառայություն է իրականացվում դպրոցամերձ հատվածներում: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 164+
164+

Նմանատիպ նյութեր