211652_close_icon

Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը գեղեցիկ անակնկալ մատուցեց ոստիկանների փոքրիկներին ու մանկատան սաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count22775 դիտում article-date 14:06 24-12-2018
Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի նախաձեռնությամբ Վանաձորի մանկատան, «Օրրան», «Հայկական կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության «Փոքրիկ իշխան» կենտրոնի, ինչպես նաև Վանաձորի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի սաները Ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների փոքրիկների հետ նախօրեին Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում վայելել են ամանորյա ուրախ ներկայացում: Ավելի քան 1 ժամ տևած տոնական ներկայացումը խինդ ու ծիծաղ է պարգևել փոքրիկներին: Գնդապետ Ա. Ղազարյանի կողմից Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնին տրվեց շնորհակալագիր՝ սերտ համագործակցության համար։ «Վանաձորի երեխայի և ընտանիքի աջակցության» և «Օրրան» կենտրոնի աշխատակիցներն էլ ձեռագործ աշխատանքներ նվիրեցին Ոստիկանության Լոռու մարզային վարչությանը: Ներկայացման ավարտից հետո բոլոր երեխաներն արդեն թատրոնի բակում խաղացին միմյանց հետ, ուրախ երգ ու պար բռնեցին մուլտհերոսների հետ: Փոքրիկներն ու նրանց ծնողներն իրենց շնորհակալությունն էին հայտնում վարչության պետ Ա. Ղազարյանին՝ իրենց հանդեպ ցուցաբերած ուշադրության ու նախաձեռնության համար: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր