211652_close_icon
views-count17368 դիտում article-date 16:48 01-09-2018

Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 դպրոցը ոգևորությամբ ու ջերմությամբ ընդունեց առաջին դասարանցիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի օրվա առթիվ Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 դպրոցը աշակերտներին իր գիրկը ընդունեց մեծ ոգևորությամբ ու ջերմությամբ։ Փոքրիկ դպրոցականներին իր շնորհավորանքները փոխանցեց դպրոցի տնօրեն Գարեգին Քարհանյանը: Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանից դպրոցականները անակնկալ բացիկներ ու նվերներ ստացան: Իսկ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանը իր գործընկերների հետ երեխաներին զեկուցեց ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների պահպանման մասին տվյալներ և ինչպես պետք է երեխաները ճանապարհն անցնեն դպրոց հաճախելիս։ Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 339+
339+

Նմանատիպ նյութեր