211652_close_icon
views-count62495 դիտում article-date 22:33 29-08-2018

Խոշոր ավտովթար Երևանում. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներից մեկի ավտոմեքենան բախվել է բետոնե սյանն ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան քաղաքի Արագած փողոցի բնակիչ, 27-ամյա Սրապիոն Բադասյանը իր վարած Toyota Corola մակնիշի 005 BB 01 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին և առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, խմբի պետ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Աղետների բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, հերթապահ բժշկի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ավագ տեսուչ Սարգիս Լալայանն ու տեսուչ Արմեն Աղաբեկյանը։ Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռում, իսկ դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ այն սպասարկում է նախագահի տեղակալներից մեկին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը միայնակ է եղել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր