43123 դիտում
09:32 16-02-2016
Երևանում 27-ամյա վարորդը «07»-ով բախվել է բետոնե սյանն ու ծառին, իսկ հետո գլխիվայր շրջվել՝ հայտնվելով հետիոտնի համար նախատեսված վայրում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Վահե Վաթյանը իր վարած Վազ 2107 մակնիշի 11 ՍԼ 090 համարանիշի ավտոմեքենայով Աթոյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանն ու ծառին և մոտ 50 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ով հայտարարել է, որ նշված ավտոմեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել:
Դեպքի վայր է ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ խումբը՝ փրկարարական ծառայության կապիտան Արտաշ Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Ժորա Եղիշյանն ու Արման Պետրոսյանը, ովքեր վթարի վայրից հեռացնում են հետաքրքրասեր քաղաքացիներին:
Թիվ 3 և 19 հրշեջ-փրկարարական ջոկատների աշխատակիցները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի անիվները ձմեռային են և հավանաբար վթարի պատճառը եղել է «տռավերտի» կոտրվելը, ինչն էլ վթարի պատճառ է դարձել: Ժամանել է նաև «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+