211652_close_icon
views-count41180 դիտում article-date 16:58 28-08-2018

Մոսկվայում հայերի ու ադրբեջանցիների մասնակցությամբ ծեծկռտուքի հետևանքով տուժել է 3 մարդ. կա 18 ձերբակալված

Մոսկվայում ձերբակալվել են Հայաստանի, Ադրբեջանի, Չեչնիայի ու Վրաստանի քաղաքացիներ՝ Մոսկվայի Բիրյուլյովո վարչական շրջանում զանգվածային ծեծկռտուքին մասնակցելու պատճառով: Այս մասին հայտնում է [url=https://www.rbc.ru/society/28/08/2018/5b84fc7d9a794724aa92ac11]RBC[/url]-ն։ Աղբյուրը նշում է, որ վեճի պատճառ է հանդիսացել ВАЗ և Mercedes մակնիշի մեքենաների մասնակցությամբ վթարը։ Վարորդները դուրս են եկել մեքենաներից ու սկսել վիճել, տղամարդկանցից մեկն իր ձեռքն է վերցրել տրավմատիկ ատրճանակ, իսկ մյուսը՝ մուրճ։ Ծեծկռտուքին են միացել նաև մեքենայում նստած մարդիկ ու վարորդներից մեկի ընկերները, որոնք աշխատում են դեպքի վայրից ոչ հեռու։ Ծեծկռտուքի հետևանքով տուժել է 3 մարդ․ տղամարդկանցից մեկը ստացել է փակ գանգուղեղային վնասվածք ու քթոսկրի կոտրվածք, տուժածներից մյուսը նույնպես ունի փակ գանգուղեղային վնասվածք, որովայնի ու արմունկի հատվածում վնասվածքներ, իսկ երրորդի մոտ առկա են եղել հրազենային ու կտրող-ծակող գործիքով վնասվածքներ։ Ձերբակալվել է 18 մարդ: Միջադեպի հանգամանքները պարզվում են։

Նմանատիպ նյութեր