Հայերի մասնակցությամբ ողբերգական ավարտով ծեծկռտուքի առնչությամբ Ղազախստանում ցույցեր են ընթանում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ղազախստանի Կարագանդա քաղաքում զանգվածային ցույցեր են ընթանում՝ ի նշան հունվարի 1-ի գիշերը «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ բողոքի:
Ինչպես հայտնում է Радио Азаттык-ը, ցուցարարները հավաքվել են քաղաքի կենտրոնում և պահանջում են, որպեսզի սպանության առթիվ անկողմնակալ հետաքննություն տարվի:
Հիշեցնենք, որ դանակահարության հետևանքով 1 մարդ էր մահացել, ևս 3-ը՝ վիրավորվել:
Ծեծկռտուքի մասնակիցներ հայազգի Սոխակ Մալխասյանը, Թորգոմ Մալխասյանը և Կաիր Նադիրբեկովը ձեբակալված են, իրավապահ մարմիններից թաքնվող Նարեկ Գուրուրյանը հետախուզման մեջ է: