211652_close_icon
views-count107756 դիտում article-date 10:36 27-08-2018

Երևանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածը ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ օգոստոսի 26-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում «Ռիցար» ռեստորանային համալիրի մոտ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած վարորդի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը Երևանի քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցի բնակիչ, 26-ամյա Գնել Նասլյանն էր, ով աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության Արաբկիրի վարչության քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քննիչի հանձնարարականով Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք տեղափոխված ավտոմեքենայի զննության ժամանակ այնտեղ հայտնաբերվել է մահացծի անվամբ ծառայողական հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Նասլյանը ամուսնացած չէր: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/26/1103816/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 26-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում՝ Ռիցար ռեստորանային համալիրի մոտ, ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր էր ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը և թիվ 11 փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկներով: Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալներ Հայկազ Մաթևոսյանի և Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էր նաև ԱԻՆ ՓԾ Աղետների բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, հերթապահ բժշկի գլխավորությամբ: Պարզվել էր, որ Mersedes մակնիշի 01 GN 002 համարանիշի ավտոմեքենան վարած, դեռևս չպարզված վարորդը բախվել է բաժանարար բետոնե արգելապատնեշին, այնուհետ դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին: Բախման արդյունքում ծառը տապալվել էր, իսկ ավտոմեքենայում հրդեհ էր բռնկվել: Հրշեջները մարելով ավտոմեքենայում առաջացած կրակը, այնտեղ՝ վարորդի նստատեղին հայտնաբերել էին տղամարդու կիսամոխրացած դի: [b]Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 26-ամյա Գնել Նասլյանն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0022358001535351923372999.jpg[/img] [img]http://st0.shamshyan.com/editor/0049713001535351946168364.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր