211652_close_icon
views-count56494 դիտում article-date 23:11 21-08-2018

Ավտովթար Երևանում. «Լճափ» բենզալցակայանի մոտ բախվել են դատախազության համարանիշներով Mercedes-ն ու Infiniti-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում՝ «Լճափ» բենզալցակայանի հարևանությամբ, բախվել են Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 26-ամյա Արգիշտի Պետրոսյանի վարած Infiniti մակնիշի 17 LZ 007 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ, 32-ամյա Գևորգ Գևորգյանի վարած Mercedes մակնիշի 288 GG 01 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Infiniti-ի ուղևոր, վարորդի համագյուղացի, 19-ամյա Նարե Պետրոսյանը և Mercedes-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 27-ամյա Արգիշտի Քյարամյանը և 28-ամյա Արթուր Նահապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Էդգար Թադևոսյանն ու Հակոբ Խաչատրյանը։ Վթար մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է օրվա պատասխանատու, ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ը հաշվառված է ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշում, իսկ վարորդ Գ. Գևորգյանը աշխատում է Երևան քաղաքի դատախազությունում՝ որպես ավագ դատախազ, Infiniti-ի վարորդ Ա. պետրոսյանը ՝ «Արցախ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է, վիրավորներից Ա. Քյարամյանը աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեում՝ որպես հետաքննության վարչության պետ, իսկ Ա. Նահապետյանը նույն վարչությունում՝ որպես 1-ին բաժնի պետ։ Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր