61509 դիտում
17:35 20-08-2018
Գեղարքունիքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով մահացածները մայր ու որդի էին, վիրավորներն էլ նրանց ընտանիքի անդամներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզաին քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Արտավազդ Ղազարյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության ավագ քննիչ Քոչար Քոչարյանի որոշմամբ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով քրեական գործի շրջանակում պարզվել է օգոստոսի 10-ին Գեղարքունիքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ВАЗ 2107-ը վարել է Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 24-ամյա Վահան Մինայսանը, ВАЗ 2121-ը վարել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղի բնակիչ, 35-ամյա Մարատ Թադևոսյանը:
Վթարի հետևանքով Մ. Թադևոսյանը տեղում մահացել էր, իսկ 07-ի վարորդ Վ. Մինասյանը և ВАЗ 2121-ի ուղևորներ, Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզի Նովոկուզնեցկ քաղաքի բնակիչներ, 26-ամյա Սիրանուշ Ջալալյանը, 1-ամյա Նելլի Թադևոսյանը, 2-ամյա Գորիկ Թադևոսյանը և Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղի բնակիչ, 60-ամյա Մանյա Միրզոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Մարտունու բժշկական կենտրոն:
Մ. Միրզոյանը նշված բժշկական կենտրոնից Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխելու ճանապարհին՝ Գավառի վարչական տարածքում՝ մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Թադևոսյանն ու Մ.Միրզոյանը մայր ու որդի էին, իսկ վիրավորները նրանց ընտանիքից են:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/10/1102845/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 21-07 մակնիշի 37 QD 609 համարանիշի և ВАЗ 21-21 մակնիշի 01 DO 701 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի մահացել էր, իսկ 5 հոգի, որոնց ավտոմեքենաներից դուրս էին բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էին Մարտունու բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին Շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել էին Երևան, սակայն ճանապարհին վիրավորը մահացել էր:
Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանի և Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Մելքոնյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Վարուժան Խալաթյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Արտավազդ Ղազարյանի, քննչական բաժնի պետի տեղակալ Մարատ Ավետիսյանի և ավագ քննիչ Քոչար Քոչարյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+