211652_close_icon
views-count50775 դիտում article-date 12:10 16-08-2018

Ծնունդդ շնորհավո՛ր, մարզպետ. վերջապես զգացինք, որ մարզի հոգսերով ու խնդիրներով մտահոգ ղեկավար ունենք

Այսօր՝ օգոստոսի 16-ին, Արմավիրի մարզի 2 տասնյակից ավելի գյուղերի բնակիչներ զանգահարում են [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] և իրենց շնորհավորանքներն են փոխանցում Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի ծննդյան օրվա առթիվ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Մեր անկեղծ շնորհավորանքներն ենք ուղղում մեր մարզպետին՝ Գագիկ Միրիջանյանին: Ճիշտ է, նա վերջերս է նշանակվել մարզպետ, սակայն այդ կարճ ժամանակահատվածում մեծ հարգանք է վայելում մարզում: Դրա վառ ապացույցը նա է, որ օրերս մարզի մի քանի գյուղեր հայտնվեցին բնության տարերքի տակ և առաջին իսկ վայրկյաններից նա անձամբ ժամանեց գյուղեր և իր աջակցությունը հայտնեց մեզ՝ գյուղացիներիս: Այդ օրը մենք վերջապես զգացինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ նշանակում է արել ու մեր մարզը վերջապես ունեցավ մարզի հոգսերով ու խնդիրներով մտահոգ մարզպետ»: Կրկին անգամ շնորհավորում ենք մարզպետին: Թող Աստված պահապան լինի նրան ու իր թիմին, ովքեր պատրաստ են շենացնել մարզը ու միշտ նեցուկ լինել մարզի բնակչությանը:

Նմանատիպ նյութեր